Քաղաքական

Փոխնախարարն առաջարկում է ձեռնպահ մնալ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը ներկայացրել է կառավարության առաջարկները՝ «Զինծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագծի վերաբերյալ։

«Ցանկալի է ձեռնպահ մնալ 27 տարին լրանալուց հետո քաղաքացիություն ձեռք բերած քաղաքացիների մասով 12 ամիս ժամկետով պարտադիր զինծառայություն անցնելու պարտականություն սահմանելուց՝ հաշվի առնելով քաղաքացիություն ստանալու գործընթացին հնարավոր խոչընդոտելու հանգամանքը»,- ասել է նա։

Ըստ նրա՝ 18-27 տարեկանում զինծառայությունից խուսափածների համար առաջարկվում է 27 տարեկանից հետո ավելացնել  ծառայության ժամկետները՝ 24 ամիսը փոխարինելով 30 ամսով, 12 ամիսը՝ 19 ամսով, 6 ամիսը՝ 7 ամիս 15 օրով։