Քաղաքական

Անխուսափելի էր ԼՂ-ում պետական հաստատված կարգի լուծարումը և զրոյացումը. Նիկոլ Փաշինյան

«ՀՀ իշխանությունը ստանձնելու պահին մենք ԼՂ խնդրի համազգային էմոցիոնալ ընկալման կրողն էինք:

Երբ մենք դարձանք ինֆորմացիայի կրող, տեսանք, որ ինֆորմացիայի էմոցիոնալ ընկալման և իրականության մեջ հսկայական ճեղք կա»: Այս մասին Իջևանում տեղի ունեցած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Բանակցային այն իրավիճակում, որ մենք ժառանգել էինք, առաջ գնալու անխուսափելի ճանապարհը ոչ միայն տարածքների հանձնումն էր և այլն, այլև Լեռնային Ղարաբաղում պետական հաստատված կարգի լուծարումը և զրոյացումը: Ես այս մասին առաջին անգամ շատ զգույշ խոսել եմ քննիչ հանձնաժողովում իմ ունեցած ելույթի ժամանակ, երկրորդ անգամ ավելի բաց խոսել եմ վերջերս քաղաքացիների հարցերին պատասխանելու ժամանակ: Կարող եմ հիմա ավելի ազատ խոսել, ցավոք, ԼՂ-ում տեղի ունեցած իրադարձություններից հետո: Իրականում այս գործընթացն անխուսափելի էր դարձել 2016-ի օգոստոսին բանակցային գործընթացում տեղի ունեցած բովանդակային փոփոխությունների արդյունքում»,- ասել է Փաշինյանը: