Խնդիրները լուծելու ամենամեծ հնարավորությունը խաղաղության պայմանագիրն է: Մենք պատրաստ ենք նույնիսկ մինչև դեկտեմբերի վերջ համաձայնագիր ստորագրել, բայց եթե չի ստացվում, հնարավորինս ամենաշուտ ժամկետում խաղաղության պայմանագիր ստորագրել:
Այս մասին «Հարցազրույց» հաղորդման ընթացքում հայտարարել է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը:
Նա ընդգծել է, որ Խաղաղության պայմանագրի 70 %-ը համաձայնեցված է, և քաղաքական կամք լինելու դեպքում հնարավոր է՝ շատ կարճ ժամկետում այն ստորագրվի: