Երուսաղեմի Հայոց պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանն անակնկալ այցելութուն է կատարել «Փրկենք հայկական թաղամասը» շարժման անդամներին` ի նշան համերաշխության հանուն բարոյապես արդար պայքարի: Այս մասին հաողորդագրություն է տարածվել շարժման միկրոբլոգում:
«Վեհափառը շփվել է հայ երիտասարդների հետ և պատասխանել մտահոգ բնակիչների բազմաթիվ հարցերին:
«Այն ամենը, ինչ հայկական է, կմնա հայկական»,- հայտարարել է Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը:
Եկեղեցու բոլոր անդամներն իրենց աջակցությունն են հայտնել Պատրիարքին՝ «Կովերի պարտեզի» հետ կապված անօրինական գործարքը չեղարկելու համար»,- ասվում է հաղորդագրությունում: