Քաղաքական

Բրյուսելում Միրզոյան-Բայրամով հանդիպում նախատեսված չէ

Բրյուսելում ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի միջև հանդիպում կամ բանակցություններ նախատեսված չեն: Այս մասին Radar Armenia-ն տեղեկացավ ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանից։ 

Հիշեցնենք, որ Արարատ Միրզոյանը դեկտեմբերի 11-ին Բրյուսելում կմասնակցի Ժոզեպ Բորելի նախագահությամբ կայանալիք «Արևելյան գործընկերության» արտգործնախարարների համաժողովին։