Քաղաքական

«Ժամերի կամ օրերի հարց է». Խանդանյանը՝ գերիների վերադարձի մասին

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանն, անդրադառնալով Ադրբեջանում պահվող 32 հայ գերու վերադարձին, ասել է, որ այն տեղի կունենա մոտակա ժամանակահատվածում։

«Գերիների վերադարձը պետք է տեղի ունենա մոտակա ժամանակահատվածում․ ժամերի կամ օրերի հարց է։ Եթե չեմ սխալվում, հայտարարության տեքստի մեջ կար, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին է տեղի ունենալու»,- ասել է նա՝ լրագրողների հետ ճեպազրույցում։