Քաղաքական

Հայաստանը կարող է ՌԴ-ի դեմ դատական հայց ներկայացնել. տեսականորեն

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանն, անդրադառնալով ՌԴ-ից դեռևս չստացված զինամթերքին, նշել է, որ հույս ունի՝ հարցը գործընկերային մթնոլորտում կլուծվի, և պարտավորությունները, որ Ռուսաստանն ստանձնել է, որևէ կերպ կկատարի Հայաստանի նկատմամբ։ Ըստ Խանդանյանի՝ այդ ուղղությամբ աշխատանքներ են տարվում։

Հարցին՝ հնարավո՞ր է՝ Հայաստանը դատական հայց ներկայացնի ՌԴ դեմ, Խանդանյանն ասել է. «Տեսականորեն ամեն ինչ հնարավոր է»։ Իսկ գործնականում, ըստ Խանդանյանի, նպատակ կա գործընկերային մթնոլորտում կարգավորել բոլոր հարցերը։