Քաղաքական

«Հայտարարության մեջ որևէ այլ կողմի մասին արձանագրում չկար». Խանդանյան

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը պարզաբանել է, որ Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հայտարարությունը երկկողմ գործընթացի շրջանակներում է եղել. «Հայտարարության մեջ որևէ այլ կողմի մասին արձանագրում չկա․ բանակցությունները տեղի են ունեցել երկու աշխատակազմերի միջև»։

Հարցին՝ սա երկկողմ բանակցային ձևաչափի հիմք դնելու՞ն է ուղղված, նա նշել է. «Հարցը հումանիտար է, հումանիտար խնդրի է վերաբերում՝ գերիների վերադարձին, ինչի մասին շատ երկար ու բազմիցս խոսել ենք»։ 

Նա նշել է, որ հայտարարությունը պետք չէ թերագնահատել, բայց և գերագնահատել էլ պետք չէ ընդհանուր բանակցային գործընթացի տրամաբանության մեջ։