Քաղաքական

Բուենոս Այրեսի խորհրդարանն ընդունել է Ադրբեջանի գործողությունները դատապարտող հայտարարություն

Բուենոս Այրեսի խորհրդարանն ընդունել է Ադրբեջանի գործողությունները դատապարտող հայտարարություն

Այսօր Բուենոս Այրեսի ինքնավար քաղաքի խորհրդարանը՝ 59 կողմ, 1 ձեռնպահ քվեարկությամբ ընդունել է Ադրբեջանի Հանրապետության կողմից Լեռնային Ղարաբաղի նկատմամբ իրականացրած գործողությունները դատապարտող հայտարարություն: Այս մասին հայտնում է Արգենտինայում ՀՀ դեսպանությունը:

Հայտարարությունում խորհդարանը դատապարտում է և մեծ մտահոգություն հայտնում հայ ժովովրդի բռնի տեղահանման և վերջինիս համար ստեղծված անմարդկային պայմանների առնչությամբ, որը պայմանավորված է Ադրբեջանի Հանրապետության կողմից հրադադարի համաձայնությունը խախտող գործողություններով, Լաչինի միջացքի շրջափակմամբ և Լեռնային Ղարաբաղի տարածքում պատերազմական գործողությունների վերսկսմամբ, կոչ է անում երաշխավորել քաղաքացիական անձանց անվտանգությունը և միջազգային մարդասիրական իրավունքի հանդեպ հարգանքը:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական