Քաղաքական

«Պահանջում եմ թիրախավորելու բոլոր տեսակի միտումները դադարեցնել». Հայկուհի Հարությունյանը՝ պատգամավորներին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Պահանջում եմ թիրախավորելու բոլոր տեսակի միտումները դադարեցնել». Հայկուհի Հարությունյանը՝ պատգամավորներին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թեկնածու Հայկուհի Հարությունյանը եզրափակիչ ելույթում հայտարարել է, որ ինքն անկուսակցական ու ապաքաղաքական անձ է․

«Պահանջում եմ ինձ այլ կերպ բնութագրելու ու թիրախավորելու բոլոր տեսակի միտումները դադարեցնել»,- ասել է նա՝ դիմելով պատգամավորներին։ 

Հայկուհի Հարությունյանը նաև նշեց, թե ՀՀ առողջապահության նախկին նախարար, ՔՊ-ական Արսեն Թորոսյանն իր հերոսը չէ. «Պարո՛ն Թորոսյան, Դուք իմ հերոսը չեք, ցավում եմ, երբեք չեք էլ կարող դառնալ»:

Ըստ Հարությունյանի՝ Արսեն Թորոսյանը շահերի բախման մասին խոսելուց առաջ թող պատասխանի, թե երբ նախարար էր, ինչպե՞ս ստացվեց, որ իր կնոջ ղեկավարած կազմակերպությունը պայմանագրի արժեքը մեծացրեց` դարձնելով մինչև 350 միլիոնից ավելի. «Սահմանափակվում եմ փաստերի ներկայացմամբ՝ ընդամենը արձանագրելով մեկ վերջնական նախադասությամբ՝ Կոռուպցիայի կանխարգելման ինստիտուտը ՀՀ-ում ներդրվել է, ՀՀ-ում կայացել է և այն անշրջելի իրողությունն է, որ հետադարձի ճանապարհ չունի»։

Արման Գալոյան

Մանրամասները տեսանյութում։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական