Քաղաքական

«Դա ճնշում ու շանտաժ է ինստիտուտի նկատմամբ, որը պետք է ընտրություն կատարի». Արսեն Թորոսյան

«Դա ճնշում ու շանտաժ է ինստիտուտի նկատմամբ, որը պետք է ընտրություն կատարի». Արսեն Թորոսյան

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը հայտարարել է, որ ոչ թե ՔՊ պատգամավորներն են իրենց հարցադրումներով ճնշել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ Հայկուհի Հարությունյանին, այլ վերջինս է ճնշել՝ պատգամավորների հետ կապված հայտարարություններով ու հարցազրույցներով. «Իրականում, դա է ճնշում և շանտաժ է այն ինստիտուտի նկատմամբ, որը պետք է ընտրություն կատարի, և ոչ՝ հակառակը։ Մենք չենք կարող ճնշել․ հնարավոր չէ։ Ճնշել որևէ հանձնաժողովի կամայական թեկնածուի, որին լսում ենք, որոշում կայացնում, ո՞նց է հնարավորլ։ Կարող ենք ընտրել կամ չընտրել, բայց ընտրություն կատարողներին հնարավոր է փորձել ճնշել»,- ասել է նա։

Ըստ Թորոսյանի՝ Հայկուհի Հարությունյանը հայտարարում է, թե վերջինս քաղաքական անձ չէ, քաղաքականությամբ չի զբաղվում, կուսակցություն չի ներկայացնում. «Բայց այս ամեն ինչը քաղաքականություն է՝ բառիս ուղիղ իմաստով»,- ասել է նա։

Ըստ նրա՝ այս ամենը մի հետաքրքիր ձևակերպում ունի միջազգային տերմինաբանության մեջ՝ նեպոտիզմ․ «Սա նույնպես կոռուպցիայի ձև է»,- ասել է նա։

Թորոսյանն անդրադարձել է 3 տարի առաջ ԿԿՀ-ում իր հետ կապված վարույթին. «Ոչ այն ժամանակ էին վարույթից վարույթ հարուցողները հասկանում, ոչ էլ հիմա»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական