Քաղաքական

«Մեր ձեռքերին արյուն չկա․ թող իրենց հետ չխառնեն». Ալեն Սիմոնյան

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն անդրադարձել է երեկ կառավարության հետ հարցուպատասխանին «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի՝ վարչապետին ուղղված հարցին․

«Վարչապետը ո՛չ մեքենա է վարել, ո՛չ էլ դա վարչապետի մեքենան է եղել։ Վարչապետը նման հրաման չի տվել՝ ի տարբերություն հայտնի դեպքերի։ Ընտանիքի, բոլորիս դժբախտությունը բերել, փորձել վերագրել իշխանությանը՝ շատ ցածր ու տգեղ բան է։ Կարծում եմ՝ հետագայում իրենք չպետք է իրենց թույլ տան նման բան անել, մարդկանց էմոցիաների, դժբախտության վրա խաղալ։ Եթե դրանով փորձում են հանրության կողմից իրենց մեղսագրվող արարքների հետ ինչ-որ ձևով հավասարության նշան դնել՝ ապարդյուն է, թող չփորձեն․ մեր ձեռքերին արյուն չկա, թող հանկարծ իրենց հետ չխառնեն»,-ասել է Սիմոնյանը։