«Իմ խնդիրը Հայաստանի ապագան է, և իմ լիազորությունների շրջանակը, սահմանադրությունը տալիս են պատասխանատվություն Հայաստանի ապագայի վերաբերյալ․ ես կենտրոնացած եմ այդ խնդրի վրա». հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ԼՂ ապագայի մասին հարցին ի պատասխան։
Նա չի համաձայնվել ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի դիտարկմանը, թե ԼՂ-ին ինչ-որ իրավիճակում մենակ են թողել. «Նման արձագանքներին կարող եմ ընդամենը մեկ բառով գնահատական տալ՝ երախտամոռություն։ Ուրիշ բառ պարզապես չեմ կարող օգտագործել։ Ընդ որում, սա վերաբերում է բոլոր դեպքերին, երբ սա ասվում է Հայաստանի կառավարության մասին, և բոլոր այն դեպքերում, երբ խոսվում է Հայաստանի մասին»։
Նա նաև նշել է, թե Ադրբեջանում պահվող գերիների վերադարձի ուղղությամբ տարվում է ամենօրյա աշխատանք։