Այսօր խորհրդարանը փակ, գաղտնի քվեարկությամբ, 68 կողմ ձայնով, վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի դատավոր ընտրեց Սերգեյ Մարաբյանին։
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամ ընտրվեցին Հասմիկ Հակոբյանը (կողմ՝ 68, դեմ՝ 1) և Նունե Հախվերդյանը (կողմ՝ 68, դեմ՝ 1), իսկ
հաշվեքննիչ պալատի անդամ ընտրվեց Հակոբ Միհրանյանը։