Քաղաքական

2024թ. կապիտալ ծախսերը կկազմեն ՀՆԱ-ի 6,6%-ը՝ 695 մլրդ դրամ  (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն այսօր խորհրդարանում ներկայացրել է 2024թ․ բյուջեի հիմնական ցուցանիշները։

Ըստ Հովհաննիսյանի՝ պետբյուջեի եկամուտները կկազմեն 2 տրիլիոն 723 միլիարդ դրամ, որից հարկային եկամուտները և տուրքերը՝ 2 տրիլիոն 613 միլիարդ դրամ․ «Թեև սրանով ապահովելու ենք կառավարության ծրագրով 2026թ. համար սահմանված 25% թիրախի իրագործումը, սակայն շարունակելու ենք հարկային ճեղքի կրճատմանն ուղղված մեր քաղաքականությունը և մինչև 2026թ․ ապահովելու ենք տարեկան հավելյալ 0,75%–ով բարելավում»։

Նախարարի խոսքով՝ 2024թ. կապիտալ ծախսերը կկազմեն ՀՆԱ-ի 6,6%-ը՝ 695 մլրդ դրամ։

Մանրամասները՝ տեսանյութում