ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանն այսօր խորհրդարանում հայտարարեց, որ մեծամասնությունը թույլ չտվեց՝ ընդդիմության նախաձեռնած հարցը մտնի նստաշրջանի նիստի օրակարգ և քննարկվի։ Ըստ նրա՝ հերթական նախաձեռնությունը հանձնաժողովի մակարադակում «սպանվեց»։
Խաչատրյանը ԱԺ նախագահին հարցրեց՝ արդյո՞ք այս պահվածքը հայկական պառլամենտարիզմը ոչնչացնելուն միտված քայլ է։
Պատասխանելով ընդդիմադիր պատգամավորի հարցին՝ Ալեն Սիմոնյանն ասաց, որ պառլամենտարիզմը ոչնչացնում են նիստերին չգալը, հանձնաժողովի անդամներ չձևավորելը, խորհրդի նիստերին չմասնակցեը և նմանատիպ այլ քայլերը․ «Կարծում եմ՝ օրենքից վեր չի կարող լինել, և հարցը տալուց նաև դա նկատի ունեցեք, պարոն Խաչատրյան, որ օրենքով տրամադրված շատ հնարավորություններից դուք հրաժարվում եք և հետո գալիս եք այստեղ, երկմտում, զարմանում, թե ինչու մի հարցը չի մտել օրակարգ։ Կամ այն քննարկումները, որ պետք է ունենաք հանձնաժողովներում, փորձում նախաձեռնել այստեղ»։
Մանրամասները՝ տեսանյութում