Քաղաքական

ԱԺ նախագահը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի խորհրդի արտագնա նիստին

ԱԺ նախագահը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի խորհրդի արտագնա նիստին

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը չի մասնակցի 2023թ․ դեկտեմբերի 19-ին Մոսկվայում կայանալիք Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի խորհրդի արտագնա նիստին և 16-րդ լիագումար նիստին․ այս մասին Radar Armenia-ի հետ զրույցում հայտնեց ԱԺ նախագահի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը․

«Նիստերին չի մասնակցի նաև ԱԺ պատվիրակությունը: Մոսկվա չմեկնելն այսօր Ալեն Սիմոնյանը գրավոր հաստատել է ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինին ուղղված պաշտոնական նամակով»,- հայտնեց նա։

Հայկ Մագոյան

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական