Քաղաքական

Խորհրդարանը դեմ քվեարկեց «Հայաքվեի» նախագիծն օրակարգ ընդգրկելուն (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ԱԺ-ն կողմ 26, դեմ 57, ձեռնպահ 1 ձայներով դեմ քվեարկեց «Հայաքվեի» նախագիծն օրակարգ ընդգրկելուն:

Մինչ այդ, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը խորհրդարանի ամբիոնից հայտարարեց, որ երեկ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովն ունեցել է ամենաերկար նիստը, և այդ ընթացքում մանրամասն քննարկվել է «Հայաքվե» նախագծի բովանդակային հատվածն ամբողջությամբ․

«Մենք նշել ենք, որ իրավական որոշակիության տեսանկյունից խնդիրներ կան նախագծով առաջարկվող փոփոխությունների՝ առնվազն առաջին հոդվածում։ Ինչ վերաբերում է 2-րդ հոդվածին (հայոց ցեղասպանության ժխտում), մենք արձանագրել ենք, որ քրեական օրենսդրությունը (թե՛ գործող, թե՛ նախկին) պարունակում է նման հանցակազմ»,- ասաց Վարդանյանը՝ նշելով, որ այդ հոդվածը չէր կարող տեղ գտնել, և վերոնշյալ հիմնավորումները ներկայացված են եղել գործընկերներին, այդ թվում՝ «Հայաքվե» քաղաքական նախաձեռնության ներկայացուցչին․

«Չի կարելի է ասել՝ առանց բովանդակային քննարկման հանձնաժողովը որոշում է կայացրել»։

Մանրամասները՝ տեսանյութում