«Պարոն Մինասյան, Ձեզ որ հարց են տալիս, ինչու՞ չեք պատասխանում։ Պառլամենտարիզմի ոգին հուշում է նաև, որ հարցուպատասխանը պառլամենտարիզմի ամենահիմնարար կանոններից է». խորհրդարանում դիմելով ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանին՝ այսօր ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։
« Պարոն Թունյանը Ձեզ հարց տվեց՝ ի՞նչ հարց է լուծելու այս նախագիծը։ Եվ Դուք չկարողացաք․․․ Հիմա էլ տեղից խոսում եք։ Դա էլ պառլամենտարիզմի ոտնահարման հաջորդ դեպքն է։ Համենայն դեպս, մեզ մոտ տեղից խոսելու ավանդույթը չկա։ Մի օգնեք, շպարգալկա մի՛ տվեք, պարոն Խաչատրյան, պարոն Մինասյանը լավ կարող է իր տեղը պատասխան տալ։ Արձանագրենք, որ Դուք չկարողացաք պատասխանել ամենահիմնարար, պարզ հարցին՝ ինչ խնդիր է լուծում այս նախագիծը։ Եթե կիրառական խնդիր պիտի լուծի, ապա քննարկելի է, բայց խնդիր չի լուծելու։ Բազմաթիվ խնդիրներ է ստեղծելու»,- նկատեց Կոնջորյանը։
Մանրամասները՝ տեսանյութում