Քաղաքական

«Հայաստանի և Թուրքիայի սահմանի բացումը ևս վճռորոշ կարևորություն ունի». ԱԳ փոխնախարար

«Հայաստանի և Թուրքիայի սահմանի բացումը ևս վճռորոշ կարևորություն ունի». այս մասին այսօր ասաց ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը՝ «Տարածաշրջանային նոր իրողությունները և «Խաղաղության խաչմերուկը»» խորագրով փորձագիտական համաժողովի ժամանակ։

«Մենք համագործակցում և համաձայնության ենք եկել՝ բացելու սահմանը երրորդ երկրների և դիվանագիտական անձնագրեր կրող անձանց համար։ Հուսով ենք՝ մոտ ապագայում այս շոշափելի քայլը կյանքի կկոչվի»,- ասաց Սաֆարյանը։