Քաղաքական

«Չեմ կարող ասել, թե բավարարված եմ ընդդիմության աշխատանքով». Քոչարյան

«Չեմ կարող ասել, թե բավարարված եմ ընդդիմության աշխատանքով». Քոչարյան

Նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանն, անդրադարձել է ընդդիմության քայլերին։ Նա ասել է, թե բնակչության մի զգալի հատվածի համար ընդդիմության շատ կտրուկ գործողությունները, հնարավոր է, լավ չեն ընդունվում․

«Այս պահին, կարծում եմ, կարևորը իշխանության, կառավարության սխալները վերհանելն է: Մեր բնակչության մեծ մասը, կարծում եմ, գործընթացներից լավ տեղյակ չէ, կամ ինչ-որ բաներ կան, որ լավ չի պատկերացնում: Ընդդիմության խնդիրն այդ ամենն ավելի ակնառու դարձնելն է»,-լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Քոչարյանը։ 

Անդրադառնալով դիտարկմանը, թե ընդդիմությունն իշխանության սխալները ցույց տալու նպատակով չէ, որ մասնակցում էր ընտրությանը, այլ իշխանությունը տապալելու խոստում էր տվել, պատգամավորն ասաց, որ ընդդիմությունը ընտրությանը մասնակցում է նախ և առաջ այն հույսով, որ կկարողանա իշխանություն ձևավորել․ «Եթե ընդդիմությանը չի հաջողվել այդ մեծամասնությունը ձևավորել, նա գնում է ավելի երկար ճանապարհով, որի մեջ մտնում է նաև իմ ասածը»,-նշեց նա:

Քոչարյանը նշել է, թե չի կարող ասել, որ բավարարված է ընդդիմության աշխատանքով. «Բայց դա չի նշանակում, որ չպետք է փորձել սեփական սխալներն ընդունելու եղանակով ավելի ճիշտ առաջ շարժվել»:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական