Քաղաքական

«Ձեզ մոտ, Նոյան տապանի պես, ով ասես՝ հավաքված է». Ալեն Սիմոնյանը՝ «Հայաստան» խմբակցությանը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Ձեզ մոտ, Նոյան տապանի պես, ով ասես՝ հավաքված է». Ալեն Սիմոնյանը՝ «Հայաստան» խմբակցությանը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Կլինի՞ առանց վիրավորանք գործ անենք»,- ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարությունների ժամին դիմեց խորհրդարանական ընդդիմությանը․

«Իրոք, դուք չե՞ք գիտակցում, որ դրանով ինքներդ ձեզ եք վնաս պատճառում։ Մեր մասին ինչ կար ասելու՝ 3 տարի է, պլակատներով, փողոցներով, բոլոր հեռուստաալիքներով, ասացիք։ Էդ նույն բանը նորից ասելով, ասելով, ասելով...»։

Սիմոնյանի մատուցմամբ՝ ԱԺ-ում երբ վեճ է լինում, խորհրդարանի վարկանիշն է ընկնում․ «Եկել է էսինչը, էս մի կուսակցությունից է եղել։ Հա, ի՞նչ, դուք էլ մեզ դաշնակից եք եղել, մեր կառավարությունը կիսել եք մեզ հետ, տիկին Կյուրեղյան։ Ինչու՞ եք անընդհատ նման բան անում։ Էլ չեմ ասում, որ ձեզ մոտ, Նոյան տապանի, պես ով ասես՝ հավաքված է։ Չի կարելի, չէ՞»,- ասաց Սիմոնյանը։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական