ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանն անդրադարձել է իրեն սպասարկող և ուղեկցող մեքենաների վրայի լուսային փարոսիկների հարցին․
«Փարոսիկներով զբաղվում է պետական պահպանության ծառայությունը և դատական դեպարտամենտ․ իրենք են որոշում։ Իմիջիայլոց, մեքենայի վրա, որից օգտվում եմ, ոչ մի անգամ ոչ մի նոր սարք չեմ ավելացրել։ Ինչ տրամադրվել է ի սկզբանե, ինչ ունեցել է, օգտվել եմ դրանից, և դրա օրինականությունն ու ոչ օրինականությունը որոշում է դատական դեպարտամենտը»,- ասել է նա։
Հիշեցնենք՝ օրերս ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը ուշադրություն էր հրավիրել խնդրի վրա. «Գլխավոր դատախազին սպասարկող և ուղեկցող մեքենան իրավունք չունի կարմիր-կապույտ առկայծող փարոսիկներ ունենա, բայց այդպես շրջում է։ Քննչական կոմիտեի նախագահին սպասարկող և ուղեկցող մեքենան ևս իրավունք չունի, բայց էլի այդպես է երթևեկում։ ԲԴԽ նախագահին սպասարկող և ուղեկցող մեքենան, ԿԲ նախագահին սպասարկող մեքենան՝ ևս։ Իրավունք չունեն, բայց այդպես են երթևեկում։ Շատ տարօրինակ է»։