Քաղաքական

«Գնահատում ենք Իրանի սկզբունքային դիրքորոշումը Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հարցում»․ ԱԳ փոխնախարար

«Հայաստանը ձգտում է ավելի զարգացնել ավանդական բարեկամական կապերն Իրանի հետ։ Ակտիվ քայլեր են ձեռնարկվում մեր հարաբերություններում տնտեսական բաղադրիչի մեծացման ուղղությամբ, այդ թվում՝ բազմակողմ համագործակցության շրջանակներում». այս մասին այսօր ասաց ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը՝ «Տարածաշրջանային նոր իրողությունները և «Խաղաղության խաչմերուկը»» խորագրով փորձագիտական համաժողովի ժամանակ։

«Իրանը Հայաստանի 4-րդ տնտեսական գործընկերն է։ Հայաստանի հարավային հիմնական տարանցիկ գոտին, ինչպես նաև ռազմավարական հասանելիությունը դեպի Ասիա, Մերձավոր Արևելք, քանի որ այս ուղիներն անցնում են Իրանով»,- ասաց Սաֆարյանը։

Խոսելով Հնդկաստանի մասին՝ փոխնախարարն ասաց, ու Հնդկաստանի հետ հարաբերությունների զարգացումը Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է։ Նա ընդգծեց, որ վերջերս գործարկվել է Հայաստանի, Իրանի և Հնդկաստանի միջև եռագործակցության ձևաչափ, որը միտված է երեք երկրների միջև համագործակցության խորացմանը․

«Մենք գնահատում ենք Իրանի հստակ ու սկզբունքային դիրքորոշումը Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հարցում։ Մենք բարձր ենք գնահատում միջազգային հարթակներում Հայաստանի խնդիրներ վերաբերյալ Հնդկաստանի հնչեցրած դիրքորոշումները, մասնավորապես՝ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի արտակարգ նիստերի ընթացքում»,- ասաց Սաֆարյանը։