Քաղաքական

Ալավերդու ավագանին անվստահություն հայտնեց Արկադի Թամազյանին. համայնքը նոր ղեկավար ունի

Ալավերդի համայնքի ավագանին անվստահություն հայտնեց Արկադի Թամազյանին: Համայնքապետ ընտրվեց ավագանու «ՔՊ» խմբակցության ղեկավար Դավիթ Ղումաշյանը:

Հիշեցնենք՝ առավոտ լարված իրավիճակ էր ստեղծվել Ալավերդու ավագանու նիստին: Քննարկվում էր համայնքի ղեկավար Արկադի Թամազյանին անվստահություն հայտնելու նախագիծը։

Դավիթ Ղումաշյանը Շնողի նախկին համայնքապետն էր։