Քաղաքական

«Եթե բոլորն Արցախը ճանաչում էին Ադրբեջանի կազմում, ինչո՞ւ էր այն դե ֆակտո անկախ». Աննա Գրիգորյան

«Եթե բոլորն Արցախը ճանաչում էին Ադրբեջանի կազմում, ինչո՞ւ էր այն դե ֆակտո անկախ». Աննա Գրիգորյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում անդրադարձել է ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանի ելույթին

«Տիկին Կարապետյանը բոլորիս համոզում է, որ 30 տարի շարունակ բոլոր իշխանությունները հաստատակամ ճանաչել են Արցախն Ադրբեջանի կազմում․ պարզ հարց է առաջանում՝ այդ դեպքում ինչո՞ւ չէր Արցախն Ադրբեջանի կազմում և դե ֆակտո անկախություն ուներ, ինչո՞ւ ադրբեջանական ուժերը չէին վերահսկում Արցախն ամբողջությամբ, և այնտեղ կանգնած էին հայ զինվորները։ Կամ եթե դուք այդպես վստահորեն պնդում եք, որ գիտեիք՝ Արցախն Ադրբեջանի կազմում է, Նիկոլ Փաշինյանին հարցրե՞լ եք՝ ինչու էր 2019թ. հայտարարել «Արցախը Հայաստան է, և վերջ»։ Ոչ թե՝ «Արցախը Ադրբեջան է, և վերջ», այլ՝ «Հայաստան է, և վերջ»։

Գրիգորյանը հարցրել է նաև, թե որն է իշխանությունների բանակցային փաստաթուղթը։

Արձագանքելով Աննա Գրիգորյանին՝ հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը հարցրել է. «Վարչապետը որ ասել է՝ «Արցախը Հայաստան է, և վերջ», դա լա՞վ է, թե՞ վատ է։ Երբ կարդում եմ «Հայաքվե»–ի նախագիծը, ձեր առաջին հոդվածում ևս ասված է՝ «Արցախը Հայաստան է, և վերջ»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական