Քաղաքական

«Հայաքվեի» նախագծի վերաբերյալ ԱԺ հայտարարության քննարկումը հետաձգվեց

ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը 2 ամսով հետաձգեց «Հայաքվե» նախաձեռնության առաջարկած օրակարգային հարցի վերաբերյալ «Հայաստան» խմբակցության հեղինակած ԱԺ հայտարարության նախագծի քննարկումը։ 

Նախագիծը լրամշակելու առաջարկով հանդես եկավ ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը` հաշվի առնելով, որ իշխող մեծամասնությունը պատրաստվում է դեմ քվեարկել դրան։