Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը մերժեց «Հայաքվե» քաղաքացիական նախաձեռնության օրենսդրական նախագիծը, որով առաջարկվում է քրեականացել Հայաստանի Հանրապետության անունից ԼՂ-ն որևէ այլ պետության կազմում ճանաչելը, ինչպես նաև Հայոց ցեղասպանության ճանաչումից հրաժարվելը, ժխտելը։
Նախագծին կողմ քվեարկեց 3, դեմ՝ 7 պատգամավոր։
Նշենք, որ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովում «Հայաստան» խմբակցությունը ներկայացրել էր նաև ԱԺ հայտարարության նախագիծ՝ «Հայաքվե» նախաձեռնության առաջարկած օրակարգային հարցի վերաբերյալ։ Այս հայտարարության նախագծի քննարկումը հետաձգվեց երկու ամսով։