Քաղաքական

Հրազդանում կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ ի՞նչ հարցեր են քննարկվել

Դեկտեմբերի 2-ին Հրազդան քաղաքում կայացել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ, որը վարել է վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նիստին մասնակցել են կուսակցության Կոտայքի մարզի տարածքային կազմակերպությունների անդամները, մարզպետը, համայնքապետեր, պատգամավորներ և կուսակցության վարչության անդամներ։

Քննարկվել են գաղափարական, քաղաքական, ինչպես նաև Կոտայքի մարզի համայնքների ավագանիներում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունների աշխատանքի հետ կապված հարցեր։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով և պատասխանել կուսակցականների հարցերին։