Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի 28-րդ համաժողովի շրջանակներում կարճ հանդիպումներ է ունեցել Միացյալ թագավորության թագավոր Չարլզ Երրորդի, ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի, Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ Մուհամմադ բին Զայիդ ալ-Նահյանի, Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգի, Իրաքի նախագահ Աբդ Ալ Լատիֆ Ռաշիդի, Հունգարիայի նախագահ Կատալին Նովակի, Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդայի, էստոնիայի վարչապետ Կայա Կալլասի, Լիբանանի վարչապետի պաշտոնակատար Նաջիբ Միկատիի, Կատարի էմիր շեյխ Թամիմ Բին Համադ Ալ Թանիի, ինչպես նաև առանձնազրույցներ ունեցել Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադևի, Սլովակիայի նախագահ Զուզանա Չապուտովայի, Հորդանանի թագավոր Աբդալլահ 2-րդի հետ։
Զրույցների ընթացքում Հանրապետության նախագահն անդրադարձել է երկկողմ հարաբերություններին։ Նախագահը նաև մանրամասներ է ներկայացրել Հայաստանում և տարածաշրջանում տիրող ընդհանուր իրավիճակի և զարգացումների վերաբերյալ։ Մտքեր են փոխանակվել հարավկովկասյան տարածաշրջանում կայուն և տևական խաղաղության հաստատելու հնարավորությունների և հեռանկարների վերաբերյալ։