Քաղաքական

Մարեկ Կուբերսկին մասնակցել է ԵՄ փաստահավաք առաքելության Հայաստան կատարած այցին

«ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարի պաշտոնակատար Մարեկ Կուբերսկին մասնակցել է ԵՄ փաստահավաք առաքելության Հայաստան կատարած այցին և ներկայացրել ԵՄ առաքելությունը Հայաստանում: Եմ փաստահավաք առաքելությունն այցելել է Հայաստան՝ ԵՄ-Հայաստան հարաբերությունների խորացման և ամրապնդման հնարավորություններն ուսումնասիրելու նպատակով»,- այս մասին ասվում է ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության «X»-ի էջում արված գրառման մեջ։