2023թ. պետբյուջեով «Տարածքային զարգացում» ծրագրի «Ֆինանսական աջակցություն տեղական ինքնակառավարման մարմիններին» միջոցառման շրջանակներում Երևան քաղաքին հատկացված 13,4 մլրդ դրամի փոխարեն 2024թ. պետբյուջեի նախագծով նախատեսվել է 8,4 մլրդ դրամ՝ հիմք ընդունելով տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հաշվարկները՝ նոր հաշվարկային տրամաբանության կիրառմամբ․ Radar Armenia-ի հարցմանն ի պատասխան հայտնել են ֆինանսների նախարարությունից՝ պարզաբանելով, թե 2024թ․ պետբյուջեից Երևանի քաղաքապետարանին հատկացվող գումարը նվազելու՞ է, և եթե այո, ապա մոտավոր որքա՞ն, և որո՞նք են այդ քաղաքականության հիմնավորումները։
Նախարարությունից նաև հայտնել են, որ, բացի այդ, որպես Երևանի քաղաքապետարանին սեփական լիազորությունների իրականացմանն աջակցություն (այլ դոտացիաներ), 2024թ. պետբյուջեի նախագծով նախատեսվել է 5,7 մլրդ դրամ։
Հայկ Մագոյան