Քաղաքական

Հայ-ադրբեջանական սահմանազատման հանձնաժողովների հանդիպումը մեկնարկել է

Հայ-ադրբեջանական սահմանազատման հանձնաժողովների հանդիպումը մեկնարկել է

Իջևան-Ղազախ սահմանագծին մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների հանդիպումը։ Այս մասին Radar Armenia-ն տեղեկացավ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից։

Հիշեցնենք, որ հանձնաժողովները հայկական կողմից գլխավորում է Մհեր Գրիգորյանը, իսկ ադրբեջանական կողմից՝ փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը։ Նրանք պայմանավորվել էին հանդիպել հայ-ադրբեջանական սահմանագծի Իջևան-Ղազախ հատվածում։

Հայկ Մագոյան

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական