Քաղաքական

«Հայաստան տեղափոխվելուց հետո Շահրամանյանը Բաքվի հետ չի բանակցել». խորհրդական

ԼՂ նախագահ Սամվել Շահրամանյանը Հայաստան տեղափոխվելուց հետո Ադրբեջանի ներկայացուցիչների հետ որևէ բանակցություն չի վարել․ այս մասին Radar Armenia-ի հետ զրույցում ասաց ԼՂ նախագահ խորհրդական Վլադիմիր Գրիգորյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Շահրամանյանը բանակցություններ է վարում ադրբեջանական կողմի հետ։

Նրա խոսքով՝ եթե նման բանակցություններ լինեն, հանրությանը պատշաճ կտեղեկացվի։

Հիշեցնենք՝ երեկ Սամվել Բաբայանը հայտնել է, որ ԼՂ նախագահ Սամվել Շահրամանյանն այսօր էլ Ադրբեջանի հետ կապի մեջ է. «Շահրամանյան Սամվելը բանակցում է․ ամեն օր զանգում է Բաքու, խոսում է»։

Հայկ Մագոյան