Քաղաքական

Դեսպան Բալայանն իր հավատարմագրերն է հանձնել Բելգիայի թագավոր Ֆիլիպ I-ին

Նոյեմբերի 29-ին Բելգիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Տիգրան Բալայանն իր հավատարմագրերն է հանձնել Նորին Մեծություն Բելգիայի Թագավոր Ֆիլիպ I-ին:

Թագավորական պալատում տեղի ունեցած հանդիսավոր արարողության ավարտին դեսպանն առանձնազրույց է ունեցել Բելգիայի Թագավորի հետ։ Վերջինիս ընթացքում մտքեր են փոխանակվել հայ-բելգիական հարաբերությունների հետագա զարգացման և Հայաստանի առջև ծառացած մարտահրավերների վերաբերյալ:

Դեսպան Բալայանը անդրադարձել է Ադրբեջանի կողմից էթնիկ զտումների հետևանքով Լեռնային Ղարաբաղից էթնիկ զտման հետևանքով բռնի տեղահանված 100 հազարից ավել հայ փախստականների կարիքների և իրավունքների հասցեագրման հարցերին, այդ թվում նաև միջազգային գործընկերների աջակցությամբ իրականացվող քայլերին: Դեսպանը նաև երախտագիտություն է հայտնել Հայաստանին ցուցաբերվող աջակցության համար:

Արարողությունից հետ Բելգիայում ՀՀ դեսպանությունում տեղի է ունեցել ընդունելություն, որին ներկա են եղել ԱԳՆ ներկայացուցիչներ, պատգամավորներ, օտարերկրյա դեսպաններ, ներկայացուցիչներ՝ հայ համայնքի կառույցներից և գործարար շրջանակից: