Քաղաքական

«Խաղաղության պայմանագիրը կարող է 15 օրվա ընթացքում կնքվել». ԱԺ նախագահ

«Խաղաղության պայմանագիրը կարող է 15 օրվա ընթացքում կնքվել». ԱԺ նախագահ

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ խաղաղության պայմանագիրը մոտ է։ Ըստ Սիմոնյանի՝ եթե Բաքուն քաղաքական կամք դրսևորի, Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը կարող է կնքվել առաջիկա 15 օրվա ընթացքում․

«Ցանկության պարագայում կարելի է գալիք 15 օրվա ընթացքում խաղաղության պայմանագիրը կնքել, եթե Ադրբեջանի իշխանությունն իրոք քաղաքական կամք դրսևորի։ Կարելի է ասել, որ սկզբունքային գրեթե բոլոր հարցերի շուրջ եկել ենք համաձայնության։ Չեմ ուզում հավելյալ մանրամասներ ու ասել ու դրանով վնասել գործընթացին»,-ասել է նա։

ԱԺ նախագահն ասել է, որ խաղաղության պայմանագիրն ամբողջովին հիմնված է միջազգային սկզբունքների վրա, իր մեջ ներառում է տարածքային ամբողջականության և կոմունիկացիաների բացման հարցերը։

«Չեմ հասկանում՝ ժամանակ ձգելը ինչ է տալու Ադրբեջանին և տարածաշրջանին, երբ մեկ ձեռքով իրենք խոսում են խաղաղության մասին, մյուս ձեռքով խուսափում են արդեն իսկ շատ մոտ իրականությանը՝ խաղաղության պայմանագրից»,- ասել է նա:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական