Քաղաքական

ԱՄՆ պետքարտուղարը հեռախոսազրույց է ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ

ԱՄՆ պետքարտուղարը հեռախոսազրույց է ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: 

Պետքարտուղարությունից հայտնում են, որ քննարկվել է ԱՄՆ-ի աջակցությունը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև երկարատև և արժանապատիվ խաղաղության համաձայնագրին հասնելու ջանքերին։

Պետքարտուղարը վերահաստատել է ԱՄՆ շարունակական աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը և խոսել երկկողմ համագործակցության ընդլայնման ջանքերի մասին։ 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական