Քաղաքական

Փոխվարչապետն ընդունել է ԵՄ փաստահավաք առաքելության անդամներին

Փոխվարչապետն ընդունել է ԵՄ փաստահավաք առաքելության անդամներին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության և Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով, միգրացիայի և ներքին գործերի, հետազոտությունների և նորարարության, միջազգային գործընկերության գլխավոր տնօրինությունների համատեղ պատվիրակության անդամներին:

Փոխվարչապետը հանդիպման սկզբում ԵՄ գործընկերներին ներկայացրել է ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կարիքները և կառավարության կողմից նախաձեռնված միջոցառումները, ինչպես նաև անդրադարձել տարածաշրջանային հնարավոր զարգացումների տարբեր սցենարների համատեքստում Հայաստանին սպասվող հավանական մարտահրավերներին:

Զրուցակիցները քննարկել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների օրակարգային հարցերը, այդ թվում՝ Տնտեսական և ներդրումային պլանի շրջանակներում իրականացվող ծրագրերի ընթացքը: Երկուստեք կարևորվել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ամբողջական կիրարկումը ճանապարհային քարտեզով սահմանված ժամկետում: 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական