ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը ասել է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմասնակցի ԱՊՀ ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպմանն ու Եվրասիական տնտեսական միության (ЕврАзЭС) պաշտոնական գագաթնաժողովին։
ՀՀ կառավարությունից Radar Armenia-ի հետ զրույցում ասացին, որ վարչապետի բոլոր այցերի վերաբերյալ վարչապետի աշխատակազմը ժամանակին տրամադրում է պատշաճ տեղեկատվություն։
Նշենք, որ ԱՊՀ ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերի վերջին՝ Սանկտ Պետերբուրգում։
Հայկ Մագոյան