Քաղաքական

«ՀԱՊԿ-ի անդամ լինելով՝ չենք կարողանում աջակցություն ստանալ». վարչապետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե ցանկանում են մինչև վերջին հնարավորությունն անել ամեն ինչ՝ ՀԱՊԿ-ին լիարժեք հասկանալու և Հայաստանի դիրքորոշումը ՀԱՊԿ-ին հասկանալի դարձնելու համար․

«Եթե այս ճանապարհին մենք սպառված համարենք ամբողջ պոտենցիալը... մեր հանրությունը մեզ հարցնելու է՝ իբր ինչու՞ եք մնացել կազմակերպությունում, եթե Հայաստանին կամ ոչինչ չի տալիս, կամ չի տալիս այն մինիմումը, որը կենդանի կպահեր մեր հետաքրքրությունը կազմակերպության անդամ լինելու նկատմամբ, կամ, ընդհակառակն, լրացուցիչ խնդիրներ է առաջացնում մեր անվտանգային համակարգի համար»,- ասել է նա:

Ըստ Փաշինյանի՝ ՀԱՊԿ-ի անդամ լինելով՝ Հայաստանը չի կարողանում այդ կառույցից անհրաժեշտ քաղաքական աջակցություն և սպառազինություն ստանալ, մյուս կողմից էլ այլ տեղերից աջակցություն ստանալու և համագործակցելու համար ՀԱՊԿ անդամ լինելը արգելք է հանդիսանում․ «Մենք պետք է մեր շահերից ելնող որոշումներ կայացնենք»: