Քաղաքական

«Շատ լավ հասկացա, թե Արծվիկ Մինասյանը ինչու չէր ուզում, որ Շահրամանյանը գար քննիչ հանձնաժողով». Անդրանիկ Քոչարյան

«Շատ լավ հասկացա, թե Արծվիկ Մինասյանը ինչու չէր ուզում, որ Շահրամանյանը գար քննիչ հանձնաժողով». Անդրանիկ Քոչարյան

«Հիմա շատ լավ հասկացա, թե պարոն Արծվիկ Մինասյանը ինչու չէր ուզում, որ Շահրամանյանը գա քննիչ հանձնաժողով»․ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչ տեղեկություններ է փոխանցել ԼՂ նախագահ Սամվել Շահրամանյանը և նպաստե՞լ է 44-օրյա պատերազմի հանգամանքների բացահայտմանը։

«Շաբաթներ շարունակ խոսում էին մի բանի մասին, որ քննիչ հանձնաժողովին ժամկետ չկա, ոչ թե խոսում էին քննիչ հանձնաժողովի որակյալ զեկույց ունենալու մասին»,- ասաց Քոչարյանը՝ նշելով, որ իր համար բացահայտվել են իրողություններ, որոնք մեկ այլ հարթակում որևէ մեկը իրավազոր չէր իմանալ։

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական