Քաղաքական

«Սա մեծ պրոբլեմ է, որն ինձ անհանգստացնում է». վարչապետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Սա մեծ պրոբլեմ է, որն ինձ անհանգստացնում է». վարչապետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Մեր թիվ մեկ խաղաքարտը ժողովրդավարությունն է, օրենքի գերակայությունը, խոսքի ազատությունը և մարդկանց իրավունքների պաշտպանությունը». հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նախկին իշխանությունների թալանածը ետ բերելու հարցին ի պատասխան։

Ըստ վարչապետի՝ ժողովրդավարական իշխանության ամենակարևոր հատկությունը պետք է լինի զսպվածությունը և ինքն իրեն սահմանափակելու կարողությունը:

Նա կարևորել է ինստիտուտների ստեղծումն ու դրանց առաջ խնդիրներ դնելը. «Պահանջել արդարություն ու արդարադատություն»,- ասել է նա։

Ըստ Փաշինյանի՝ հանցագործները չեն փախչի և անխուսափելիորեն կարժանանան պատժի. «Ինստիտուցիոնալ մոտեցումը հետևյալն է՝ ստեղծել մեխանիզմներ, որով մեղավորը պատժվի․ ես լինեմ, ուրիշը լինի, դուք լինեք»։ Նա վստահեցրել է, որ քաղաքական նպատակ չէ կոնկրետ մարդու պատժելը. «Քաղաքական նպատակ է երկրում արդարադատություն ունենալը»։

Ըստ Փաշինյանի՝ կան տասնյակ դատավարություններ, բայց չկան դատավճիռներ. 

Նա նշել է, որ ինքը սահմանադրական արգելք ունի՝ իրավունք ունի կատարել միայն այնպիսի գործողությունները, որոնք իրավասու է կատարել։ Ըստ վարչապետի՝ եթե անցնի այդ սահմանը, ժողովրդավարության փոխարեն կունենանք դիկտատուրա. «Մարտահրավերներին դիմակայում ենք միայն ժողովրդավարության շնորհիվ»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական