Քաղաքական

«Ռուսական կողմը հրավիրվել է խորհրդակցությունների». վարչապետը՝ Հայաստանում ռուսական ալիքների ճակատագրի մասին

«Ռուսական կողմը հրավիրվել է խորհրդակցությունների». վարչապետը՝ Հայաստանում ռուսական ալիքների ճակատագրի մասին

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Հայաստանում ռուսական հեռուստաալիքների գործունեության դադարեցման հեռանկարին։ 

Նրա խոսքով՝ հայաստանյան պետական մարմիններն արձանագրել են որոշ խնդիրներ, որոնք խախտում են երկկողմ միջպետական պայմանագրերը. 

«Հաշվի առնելով Հայաստանի ու Ռուսաստանի միջև բարեկամական հարաբերությունները և առկա իրողությունները՝ ԲՏԱ նախարարությունը պաշտոնական նամակով ռուսական կողմին հրավիրել է կոնսուլտացիաների, որպեսզի այս իրադրությունը քննարկենք ու հասկանանք՝ ինչպիսին պետք է լինեն ելքերը կամ հետևությունները։ 

Հույս ունեմ՝ այդ խորհրդակցությունները տեղի կունենան հնարավորինս արագ»,- ասել է նա։

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական