Քաղաքական

«ԼՂ կորուստը վերջին 100 տարում պատուհասած ամենամեծ ողբերգությունն է». Սերժ Սարգսյան

Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ ԼՂ կորուստը վերջին 100 տարում հայ ժողովրդին պատուհասած ամենամեծ ողբերգությունն է․

«Այդ գիտակցումը, ցավոք սրտի, մեր հասարակության մեջ դեռևս ամբողջովին առկա չէ, որ այս ողբերգությունն ամենածանր ու ցավոտ հարվածն է եղել մեր պետականությանը»,- ասել է նա։ 

Նրա խոսքով՝ ինքը միշտ համարել ու այսօր էլ համարում է, որ ԼՂ համար պայքարը եղել է Հայաստանի պետականության համար. «Ղարաբաղը երբեք Հայաստանի պետականության համար, հայ ժողովրդի համար բեռ չի եղել․ ընդհակառակն, եղել է փրկօղակ։ Եվ այդ ողբերգությունը, փաստորեն, մեր պետականությունը զրկեց իր հիմնասյուներից մեկից։ Առաջին հերթին դրա մասին է պետք մտածել, ոչ թե առանձին քաղաքական ուժերին, անձերին թիրախավորելու մասին»,- ասել է նա։