Քաղաքական

«Ամսի 29-ին կունենանք հրավիրյալ, որը բոլորիդ կհետաքրքրի». Քոչարյան

«Պարոն Շահրամանյանը մաքսիմալ անկեղծ էր». հայտարարել է 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։ Նրա խոսքով՝ Շահրամանյանը պարզաբանել է, թե ինչ իրավիճակում է ստանձնել ԼՂ նախագահի պաշտոնը․ «Խոսել ենք կատարվածից, պատճառներից, հետևանքներից, նույնիսկ՝ պայթյունից»,- ասել է նա։

Ինչ վերաբերում է հանձնաժողովի հաջորդ հրավիրյալներին, Քոչարյանը նշել է, որ պատերազմի օրերին ԼՂ ԱԱԾ պետ եղած անձին չեն կանչելու։ Նա ընդգծել է, որ հանձնաժողովը սպասում է նաև Ջալալ Հարությունյանին. 

«Պարոն Հարությունյանին սպասում ենք․ եթե մինչև ամսի 3–ն ունենանք հնարավորություն, Հարությունյանը պատրաստ է գալ։ Բայց ասեմ՝ ամսի 27-ին, 29-ին կունենանք հրավիրյալներ։ Ամսի 29-ի հրավիրյալը, կարծում եմ, բոլորիդ կհետաքրքրի»։ 

Քոչարյանն ավելի ուշ նաև ասել է, որ երկուշաբաթի օրը իրենք կհյուրընկալեն ԼՂ ՊԲ Հադրութի գնդի հրետանային դիվիզիոնի հրամանատարին. «ԼՂ ԱԽ նախկին քարտուղարը Սամվել Բաբայանը ևս ցանկություն ունի քննիչ հանձնաժողով գալ»,- ասել է նա։