Քաղաքական

«Չենք կարող վստահաբար պնդել, որ Ադրբեջանը հրաժարվում է». վարչապետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Չենք կարող վստահաբար պնդել, որ Ադրբեջանը հրաժարվում է». վարչապետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Ադրբեջանի հետ բանակցային գործընթացին․

«Չենք կարող վստահաբար պնդել, որ Ադրբեջանը հրաժարվում է երեք սկզբունքի հիման վրա խաղաղության պայմանագիր կնքել, բայց նաև չենք կարող վստահ ասել, որ Ադրբեջանը վերահաստատում է իր հավատարմությունն այդ երեք սկզբունքին։ Անհրաժեշտություն կա բանակցությունների ընթացքում այս հարցերն ու նրբությունները պարզաբանել»,- ասել է նա։

Ըստ վարչապետի՝ «մինչև այսօր իրար հանդեպ վստահություն չունեն ոչ մի կողմում»։

Վարչապետը նաև նշել է. «Առաջիկայում քարտեզների ու սահմանների մասով նախատեսված է հանդիպում՝ նոյեմբերի 30-ին, այդ քննարկումներց մենք հետևություններ կանենք, եթե այլ բանակցություններ լինեն, այդ բանակցություններից էլ հետևություն կանենք, թե արդյո՞ք Ադրբեջանը պատրաստ է այդ սկզբունքների հիման վրա գնալ խաղաղության, թե՞ հրաժարվում է սկզբունքներից»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական