Նախկին նախագահ Սերժ Սարգսյանն անդրադարձել է Հայաստանի ու ՀԱՊԿ-ի հարաբերություններին, ՀԱՊԿ միջոցառումներին Հայաստանի չմասնակցելուն։
Սարգսյան ընդգծել է, որ ՀԱՊԿ-ը Հայաստանի գործընկերը չէ, այլ դաշնակիցը.
«Մեր գործընկերը ՆԱՏՕ-ն է, այլ երկրները, որոնք չեն մտնում ՀԱՊԿ-ի մեջ:
Իսկ դաշնակիցների հետ պետք է աշխատել ուղեղով, ոչ թե միայն լեզվով:
Դաշնակիցը նրա համար չի, որ քո փոխարեն կռվի, այլ՝ որ անհրաժեշտության պարագայում քեզ օժանդակի, ինչը միակողմանի չի կարող լինել։ Դու էլ, անհրաժեշտության դեպքում, նրան պիտի օժանդակես․ եթե ոչ զենքով, ապա՝ քվեարկությամբ, վերաբերմունքով և այլն»։
Նա նաև նկատել է․ եթե ՀԱՊԿ-ը վատն է, ո՞ւր ենք գնալու. «Երբ դաշնակիցն առաջարկում է, դու ասում ես՝ չէ, ի՞նչ անի դաշնակիցը, գա՝ նորից խնդրի՞»։
Նա պնդել է, որ ՀԱՊԿ-ը, որպես դաշնակից, 30 տարի իր պարտականությունները կատարել է. «Ինչո՞ւ։ Որովհետև մենք աշխատելու ձևը գիտեինք, համարում էինք իրական դաշնակից, անհրաժեշտության պարագայում որևէ մեկից չէինք քաշվում, այլ միջազգային ատյաններում քվեարկում էինք, ինչպես մեզ էր ձեռնտու, ոչ թե՝ ինչպես ուրիշներին դուր գա»։