Քաղաքական

«Կդիտարկենք ՀԱՊԿ նստաշրջանում ընդունված փաստաթղթերին ՀՀ կողմից միանալու հարցը»․ ԱԳՆ խոսնակ

«Կդիտարկենք ՀԱՊԿ նստաշրջանում ընդունված փաստաթղթերին ՀՀ կողմից միանալու հարցը»․ ԱԳՆ խոսնակ

Երևանը կդիտարկի ՀԱՊԿ նստաշրջանում ընդունված փաստաթղթերին Հայաստանի միանալու հարցը, Radar Armenia-ին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։ 

«Կդիտարկենք ՀԱՊԿ կանոնադրական մարմինների՝ ԱԳ նախարարների խորհրդի, Պաշտպանության նախարարների խորհրդի, Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի նիստի և ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանի արդյունքներով ընդունված փաստաթղթերը և, հաշվի առնելով ՀԱՊԿ շրջանակներում առկա ընթացակարգերը, դրանց ՀՀ կողմից միանալու հարցը»,- նշել է Բադալյանը:

Ավելի վաղ Բելառուսի ԱԳՆ-ն հայտնել էր, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը Մինսկի այսօրվա գագաթնաժողովից հետո կայցելի Երևան և կփոխանցի ստորագրված փաստաթղթերը` դրանց միանալու նպատակով։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական