«Աշխատանքային հարաբերություններ են, ու, բնականաբար, կան տարաձայնություններ որոշ հարցերի շուրջ». հայտարարել է Հայաստանի ԱԳ փոխնախարար Մնացական Սաֆարյանը՝ անդրադառնալով Ռուսաստանի հետ հարաբերություններին։
«Շարունակում ենք դրանց անդրադառնալու, արձագանքելու ուղղությամբ»,- ասել է նա։
Փոխնախարարը մեկնաբանել է նաև Հայաստանից ռուսական ռազմաբազան հանելու, նաև՝ ՀԱՊԿ-ից ու ԵԱՏՄ-ից դուրս գալու վերաբերյալ ՌԴ պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինի վերջին հայտարարությունները. «Այս փուլում, այս պահին մեր օրակարգում նման հարցեր չկան»։