Քաղաքական

«ԼՂ բնակչության վերադարձի իրավունքների հարցն օրակարգում է». փոխնախարար

«ԼՂ բնակչության վերադարձի իրավունքների հարցն օրակարգում է». փոխնախարար

ԱԳ փոխնախարար Մնացական Սաֆարյանն անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների խնդրին․

«Մեր պաշտոնական գնահատականն այն է, որ կատարվել է էթնիկ զտում Ադրբեջանի կողմից ԼՂ-ի դեմ ռազմական գործողության արդյունքում, և միջազգային գործընկերների հետ այս ուղղությամբ տարվում են աշխատանքներ: 

ԼՂ բնակչության բռնի տեղահանման հարցն օրակարգում է, և բանակցությունների ընթացքում դրան այս կամ այն կերպ անդրադարձ անպայման կլինի»,- ասել է նա։

Լրագրողի ճշգրտող հարցին, թե ո՞ր հարցն է օրակարգում, նա հստակեցրել է. «ԼՂ բնակչության բռնի տեղահանման հարցը, այսինքն, վերադարձի իրավունքների կապակցությամբ»։

Խոսելով նոյեմբերի 30-ին սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպման մասին՝ նա ասել է. «Հանձնաժողովների հերթական նիստերի վերաբերյալ տրվում են մամուլի հաղորդագրություններ, որտեղ արտացոլվում են կատարված աշխատանքների վերաբերյալ կողմերի մոտեցումները»։

Իսկ Հայաստանի համար ընդունելի՞ է առանց միջնորդ երկկողմ հանդիպումը, նա պատասխանել է. «Եղել է հայտարարություն ԱԳՆ կողմից, տրվել են գնահատականներ, որ ադրբեջանական կողմը հրաժարվել է Գրանադայում և Բրյուսելում հանդիպումներից։ Հավելյալ դիրքորոշման կարիք եթե լինի, կտրվի պարզաբանում»։ 

Մեկ այլ հարցի ի պատասխան՝ նա նշել է, որ Հայաստանը բազմիցս է հայտարարել, որ կան հարցեր, որտեղ միջնորդների առկայությունը պարտադիր է։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական